ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Կլինիկական դեպք. թիակի ամբողջական հեռացում` Յուինգի սարկոմայի կապակցությամբ. nairimed.com
![Կլինիկական դեպք. թիակի ամբողջական հեռացում` Յուինգի սարկոմայի կապակցությամբ. nairimed.com Կլինիկական դեպք. թիակի ամբողջական հեռացում` Յուինգի սարկոմայի կապակցությամբ. nairimed.com](up/article/big/file_58478_687694.jpg)
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան: Որոշ դեպքերում դա հաջողվում է, իսկ որոշ դեպքերում, ցավոք, ամոքիչ վիրահատության հարց է առաջանում:
Շատ լուրջ խնդիր է առաջանում տափակ ոսկրերի ռեզեկցիաների ժամանակ, որոնք կրում են կարևոր ֆունկցիոնալ դեր: Դրանց են պատկանում թիակի ախտահարումները: Թիակը՝ բացի կարևոր ֆունկցիոնալ դերից, կրում է նաև էսթետիկ դեր: Թիակի մարմնի ռեզեկցիաները, անկախ իրենց ծավալից, գլենոիդի պահպանմամբ չեն բերում ֆունկցիոնալ մեծ խանգարումների: Սակայն թիակի սարկոմաների ժամանակ, երբ թիակի ամբողջական հեռացման հարց է դրվում, բացի ֆունկցիոնալ խանգարումներից, առաջանում են վերջույթի կախվելու տեսքով էսթետիկ շեղումների խնդիր: Դրանք լինում է այն դեպքում, երբ չի հաջողվում պահպանել անրակի ակրոմիալ հատվածն` իր կապաններով։
Ներկայացված կլինկական դեպքում, 14 տարեկան տղայի մոտ, ախտորոշվել էր թիակի Յուինգի սարկոմա: Ի սկզբանե, գոյացության չափերը մեծ էին և ախտահարված էր ամբողջ թիակը:
Նեոադյուվանտ քիմիաթերապիայի կուրսերից հետո հաջողվեց ամբողջովին վերացնել ուռուցքի փափուկ հյուսվածքային կոմպոնենտը և կատարել ռադիկալ վիրահատություն` պահպանելով անրակի ակրոմեալ հատվածn` իր կապաններով, որոնց ֆիքսվեց ուսահոդու շապիկի մնացած հատվածը:
Ուռուցքաբանության մեջ առաջին պահանջը ռադիկալ վիրահատությունն է, իսկ երկրորդը՝ վերականգնել այն, ինչ հեռացվել է: Թիակի ամբողջական հեռացումից հետո ունենալ գերազանց ֆունկցիոնալ արդյունքներ, գրեթե անհնար է, քանզի հեռացվում է ամբողջ հոդամակերեսը: Իսկ էսթետիկ առումով շատ կարևոր է կանխել վերջույթի կախվելը: Մեր այս դեպքում, հաջողվեց ստանալ այնպիսի էսթետիկ և ֆունկցիոնալ ուսագոտի, որը լիովին բավարարում է հիվանդին:
Նման վիրահատությունները հազվադեպ են իրենց ծավալով և պետք է կատարվեն համապատասխան մասնագետների կողմից։
Վիրահատությունը իրականացրել է Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար, բ․գ․թ Սարգիս Նազարի Մարգարյանը
Նկար 1․ Թիակի ռադիոլոգիական պատկերը
Նկար 2․ Վիրահատությունից հետո ` առկա է գերազանց էսթետիկ արդյունք
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը. nairimed.com Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը. nairimed.com](up/article/small/file_61403_4570742.jpg)
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
![](images/calendar.png)
![Օնկովիրաբուժության նոր, արդյունավետ մեթոդ. nairimed.com Օնկովիրաբուժության նոր, արդյունավետ մեթոդ. nairimed.com](up/article/small/file_61270_5032160.png)
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
![](images/calendar.png)
![«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի էմբոլիզացիա. erebunimed.com «Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի էմբոլիզացիա. erebunimed.com](up/article/small/file_60048_8327914.jpg)
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
![](images/calendar.png)
![Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ](up/article/small/file_57803_1119797.jpg)
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
![](images/calendar.png)
![Ասեղային բիոպսիա և ուռուցքների դրենավորում «Արթմեդում» Ասեղային բիոպսիա և ուռուցքների դրենավորում «Արթմեդում»](up/article/small/file_57804_5832834.jpg)
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն